Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Մեր երկրում չկա՞ն արդյոք բարեխիղճ և բանիմաց հոգեբույժներ, որոնք ազգը կփրկեն այս խելագարի ոչ ադեկվատ գործողություններից

Մեր երկրում չկա՞ն արդյոք բարեխիղճ և բանիմաց հոգեբույժներ, որոնք ազգը կփրկեն այս խելագարի ոչ ադեկվատ գործողություններից
23.06.2025 | 11:30

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որը, որպես հանրային ծառայող, ունի Սահմանադրությամբ և օրենքներով հստակ սահմանված իրավունքներ և պարտականություններ, երկրի օրենսդիր մարմնի ամբիոնից, որի գործունեության շրջանակները նույնպես հստակորեն սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով, եկեղեցիական կանոնագրքերը ձեռքին քննարկման առարկա է դարձրել այն հարցը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը համապատասխանու՞մ է իր գահին, թե՞ ոչ։

Սա նույնիսկ տգիտություն չէ։

ՈՒնենալով հայոց լեզվի բավարար բառապաշար՝ ես բառ չեմ գտնում բնորոշելու սրա վարքագիծը։

Միայն մեկ բան՝ եթե նախկինում հարց էինք բարձրացնում, թե իրավապահ համակարգում չկա՞ն արդյոք բարեխիղճ և հայրենասեր պաշտոնյաներ, որոնք կարող են կանխել սրա ազգակործան գործունեությունը, ապա հիմա դրան պետք է ավելացնենք հետևյալ հարցը՝ մեր երկրում չկա՞ն արդյոք բարեխիղճ և բանիմաց հոգեբույժներ, որոնք ազգը կփրկեն այս խելագարի ոչ ադեկվատ գործողություններից։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.

Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ